ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.56 դրամ +0,56 EUR - 430.54 դրամ +0,54 RUB - 7.67 դրամ +0,67 GBP - 502.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 1-ին լինելու է հատման կետը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը․ ընդդիմությունը հստակ ծրագիր ունի․ Արթուր Վանեցյան

Մայիսի 1-ին անելու ենք մեծ հանրահավաք․ բոլոր ուժերը, որոնք պայքարում են հայրենիքի, հայ ազգի համար, այդ ապակենտրոն, ցանցային պայքարը ինչ-որ մի փուլում պետք է հատվի։ Մայիսի 1-ին լինելու է այդ հատման կետը, օրը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ընդդիմության հետագա գործողությունների մասին հարցին, փոխանցում է Aysor.am-ը։

Արթուր Վանեցյանը շեշտեց՝ կա հստակ ծրագիր, որի բոլոր մանրամասները չէ, որ հենց այս պահին պետք է հրապարակվեն։

«Ընդդիմությունն ունի ծրագիր, առաջին վայրկյանից մինչև վերջին պահը մենք ունենք մեր ծրագիրը, ուստի մեր հայրենակիցներին խնդրում եմ հետևել ընդդիմության հայտարարություններին և ուղղակի ակտիվ մասնակցություն ունենալ մեր կողմից իրականացվող բողոքի ակցիաներին, քաղաքացիական աննազանդության ակցիաներին»,- նշեց նա։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 0,51 կմ/ժ
17 C°
 
32°  20° 
28.06.2022
34°  22° 
29.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: