ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Բեքարյան. ՄԱԿ-ում նախագահի շեշտադրումները համապատասխանում էին ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Սփյուռքի հիմնական թիրախներին

Նախագահի ՄԱԿ ԳԱ ելույթում բոլոր թիրախների ներկայացման հիմքում ընկած էր հետևյալ ուղերձը. քանի դեռ Ցեղասպանության նման հանցագործությունները ճանաչված և դատապարտված չեն, խոսել անվտանգության խնդրի մասին և պատկերացնել, որ այդ խնդիրն էական փոփոխությունների է ենթարկվել, իհարկե, հնարավոր չէ:

Այս մասին ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, փորձագետ Կարեն Բեքարյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նա ամփոփել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանը,  Նախագահի այցը ԱՄՆ և նրա մասնակցությունը նստաշրջանին:

Անդրադառնալով նստաշրջանին նախագահի ելույթին՝ փորձագետը պայմանականորեն այն բաժանեց երկու հիմնական  մասի:

«Առաջին, իր ելույթում Նախագահն անդրադարձավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ժամանակ արված շեշտադրումները համապատասխանում էին այն հիմնական թիրախներին, որոնք 100-րդ տարելիցի ընթացքում դրված էին Հայաստանի,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի օրակարգի հիմնական ծիրում: Այդ շեշտադրումներն էին հիշողություն, երախտիք, Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում, ճանաչում և, իհարկե, ոտնահարված իրավունքների վերականգնում: Այս բոլոր թիրախների ներկայացման հիմքում ընկած էր հետևյալ ուղերձը. քանի դեռ նման հանցագործությունները ճանաչված և դատապարտված չեն, խոսել անվտանգության խնդրի մասին և պատկերացնել, որ այդ խնդիրն էական փոփոխությունների է ենթարկվել, իհարկե, հնարավոր չէ»:

Ելույթի մյուս էական հատվածը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտությանը և դրա շուրջ  տեղի ունեցող վերջին զարգացումներին:

«Այս համատեքստում միջազգային հանրությանն ուղղված հիմնական ուղերձն այն էր, որ Ադրբեջանն իր կեցվածքով ապացուցում է, որ որևէ մտադրություն չունի խաղաղության գնալու և իր որդեգրած ձեռագիրը սադրանքի ձեռագիրն է: Նախագահի ուղերձում այս թեզի հիմնավորումներն, այն է  Ադրբեջանի ընդունած դիրքորոշումը վստահության միջոցների հարցում,  դիպուկահարների  հեռացման հարցում միջնորդների ջանքերը և ադրբեջանական կողմի մերժումը, հետաքննության մեխանիզմների ստեղծման գաղափարը և նորից ադրբեջանական կողմի այն մերժելը, նույնպես տրամաբանված էին » ,- նկատեց փորձագետը:

Իր խոսքում Կարեն Բեքարյանն առանձնակի կարևորեց Նախագահի կողմից բերված Եվրոպական խաղերի օրինակը, նշելով, որ դա բավականին ընկալելի է միջազգային հանրության համար:

«Եվրոպական խաղերի օրինակը նույնպես բավականին ընկալելի է մեր գործընկերների համար թե′ Եվրոպայում, թե՛ ընդհանրապես Արևմուտքում և թե′ ավելի լայն համատեքստում: Այստեղ նրանց մոտ հարց է առաջանում.  եթե սադրանքները երկկողմ են, ապա ինչպե՞ս ստացվեց, որ Եվրոպական խաղերի ողջ ընթացքում մենք սահմաններին ունեինք դրական վիճակ և անդորր, իսկ անմիջապես խաղերի ավարտից հետո սադրանքները կրկին նոր թափ հավաքեցին»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: