ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հայտարարել է, թե որոնք կլինեն իր առաջնահերթ քայլերը

John Minchillo / AP

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր տեսաուղերձում հրապարակել է այն առաջնահերթ քայլերը, որոնք ձեռնարկելու է պաշտոնը ստանձնելուց հետո: Ըստ նրա՝ առաջին հերթին նա կսկսի Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու ընթացակարգը: Թրամփի կարծիքով՝ ԱԽԳ-ն պոտենցիալ աղետ է ԱՄՆ-ի համար: Նա արտահայտվել է երկկողմ առևտրային համաձայնագրերի կնքման օգտին, որոնք պետք է փոխարինեն ԱԽԳ մասին համաձայնագիրը և թույլ կտան ԱՄՆ վերադարձնել արդյունաբերությունն ու աշխատատեղերը:

Թրամփն նշել է նաև, որ առաջին իսկ օրը կկարգադրի տարբեր ոլորտներում պետական կանոնակարգումը սահմանափակելու վերաբերյալ, կհրահանգի աշխատանքի նախարարությանը վիզաների հարցում չարաշահումների հետաքննություն սկսել, ինչպես նաև կչեղարկի ածխաջրածինների արտադրության սահմանափակումը:

«Այդպիսով ես միլիոնավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր կստեղծեմ»,-ասել է նա:

Ըստ Թրամփի, առաջին հրամանագրերից կլինի նաև կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբերհարձակումներից: Նա նաև հայտարարել է, որ պաշտոնատար անձանց համար լոբբինգի 5-ամյա արգելք կսահմանի ԱՄՆ-ում, և ցմահ` օտարերկրյա պետությունների անունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: