ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԶԼՄ-ները՝ ժողովրդավարության թշնամի՞, թե՞ բարեկամ. Թրամփ-ԶԼՄ-ներ պատերազմ

Վերջին շրջանում ամերիկյան մեդիա դաշտում թոփ թեմա է դարձել, ինչպես իրենք են անվանում, «Թրամփ-ԶԼՄ-ներ պատերազմը»: Թեմայի շուրջ կրքերն ավելի թեժացան, երբ ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը մի քանի մեդիա ընկերությունների (New York Times, NBC News, ABC, CBS, CNN) բացահայտ հայտարարեց «ժողովրդի թշնամի», իսկ Սպիտակ տունը նրանց արգելեց հաճախել Սպիտակ տան խոսնակի կողմից ԶԼՄ-ների համար կազմակերպվող «հարց ու պատասխան» հանդիպումներին:

Թեմային շուրջ ակտիվ քննարկումներում անգամ զուգահեռներ են անցկացվում Թրամփի և Ուոթերգեյթի սկանդալի մեջ հայտնված Միացյալ նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի միջև: Հայտնի է, որ ԱՄՆ 37-րդ նախագահն ամեն առավոտ, ընթերցելով լրահոսն, իր վարչակարգի համար սյունակում նշումներ էր կատարում, թե որ լրատվական ընկերություններին է նա հավանում, որոնց՝ ոչ, և հրահանգում համապատասխանաբար գործել:  ԱՄՆ պատմության մեջ հայտնի Ուոթերգեյթի սկանդալի արդյունքում պարզ դարձավ, որ  Նիքսոնի վարչակարգը գաղտնալսել և գաղտնի հետախուզություն է ծավալել իր ընդդիմադիրների, այդ թվում՝ լրագրողների դեմ:  Սկանդալի  արդյունքում Նիքսոնը դարձավ ԱՄՆ առաջին և միակ նախագահը, ով հեռացավ պաշտոնից նախքան ժամկետի լրանալն, ինչը համարվեց մեդիայի հաղթանակ:

Արդարության համար պետք է փաստել, որ Ռիչարդ Նիքսոնի և Դոնալդ Թրամփի  վարչակարգերը միակը չեն եղել, որ որոշ լրատվամիջոցներին դեմ են արտահայտվել և քայլեր ձեռնարկել: Օրինակ, պատահական չէ, որ 2014 թվականին 38 մեդիա ընկերություններ միացյալ նամակ հղեցին այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ իշխող վարչակարգի կողմից իրենց մեդիա գործունեությանը խոչընդոտելու հետ կապված բողոքն արտահայտելու համար: Իսկ, օրինակ, Բուշ կրտսերը, իր կառավարման տարիներին արտահայտվելով մեդիայի դեմ, բացահայտ նշեց, որ մեդիա ընկերությունները չեն ներկայացնում ԱՄՆ հանրության բոլոր շերտերին, այլ ներկայացնում են առանձին խմբերի շահերը, որոնց դեմ ԱՄՆ հասարակությունը պետք է պայքարի:

Եթե վերադառնանք «Թրամփ–ԶԼՄ-ներ պատերազմ»-ին, ապա պետք է փաստենք, որ Թրամփի ԶԼՄ-ների դեմ որդեգրած քաղաքականությունը՝ ստեղծել բարիկադներ և նրանց թշնամիներ կոչելու, դժվար է ճիշտ համարել: Սակայն միևնույն ժամանակ դժվար է միանշանակ ասել, թե այդ պատերազմը ով է նախաձեռնել. Թրա՞մփը, թե՞ իր հակառակորդները: Թերևս խնդրի ակունքներն ավելի խորն են: Այն սկսվեց այն ժամանակ, երբ շատ ԶԼՄ-ներ ժողովրդավարության պաշտպան լինելու փոխարեն, տարբեր քաղաքական ուժերի  համար դարձան միմյանց դեմ պայքարի հիմնական գործիք: Խնդիր, որն, ի դեպ, բնորոշ է ոչ միայն ԱՄՆ-ին, այլ շատ երկրների: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: