ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լոնդոնում տեղի ունեցածը «նողկալի ահաբեկչություն» է անվանել

Բրիտանական արժեքներն ահաբեկչությամբ հաղթելու փորձերը կձախողվեն, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Վեսթմիսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը նա անվանել է «նողկալի ահաբեկչություն», հայտնում է BBC-ն:

Մեյը շատ բարձր է գնահատել բրիտանական ոստիկանության և անվտանգության ծառայությունների խիզախությունը, սակայն նշել է, որ երկիրը չի բարձրացնի ահաբեկչական վտանգի մակարդակը։ Մարտի 23-ին խորհրդարանը կաշխատի իր առօրյա ռեժիմով։

Մեյը նաև կարգադրել է իջեցնել դրոշները Դաունինգ սթրիթում՝ ի նշան հարգանքի Վեսթմիսթերի ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակին։

Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումից անմիջապես հետո հեռախոսազրույց է ունեցել իր բրիտանացի գործընկեր Մեյի հետ:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել են կրակոցներ: Կա 4 զոհ, մոտ 40 վիրավոր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: