ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումն Արցախում ընտրական գործընթացների վերաբերյալ չի փոխվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Նմանատիպ հայտարարությամբ կարգավորման գործընթացի միջնորդները հանդես էին եկել նաև 2012թ․հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, ինչպես նաև 2015թ․ մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ ապրիլի 30-ին։

Ստորև անդրադառնանք այս հայտարարությունների նմանություններին և տարբերություններին։

Երեկ տարածված հայտարարության մեջ ընդգծվում է, որ համանախագհները ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ճանաչում են ԼՂ բնակչության դերը՝ իր ապագան որոշելու հարցում։ Նման ձևակերպում առկա է եղել նաև 2015թ․-ին արված հայտարարության մեջ, սակայն մեկ տարբերությամբ՝ այս տարի նշվում է «իրենց ապագան որոշելու հարցում՝ 2019թ․ մարտի 9-ի համանախագահների հայտարարությունում վերահաստատված սկզբունքների և տարրերին համապատասխան»։ Այդ 2019թ․-ի հայտարարության մեջ վերաշարադրվում էին 2009-2012թթ․ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների կողմից արված հայտարարություններում հանրայնացված սկզբունքները, այսպես կոչված՝ «Մադրիդյան սկզբունքները»։

Փաստացի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օգտագործել են այս հնարավորությունը՝ բանակցային շրջանակը վերահաստատելու համար, ամրագրելու, որ կարգավորումը կառուցվելու է այս հիմքի վրա։ Սա պատասխանն է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, և այն պնդումների, որ բանակցային սեղանին չկա փաստաթուղթ։ Ինչպես նաև այս ձևակերպումը հերթական անգամ ամրագրում է, որ հակամարտության կարգավորման հարցում որոշիչ դերը պետք է լինի Արցախի ժողովրդինը։

Իսկ 2012թ․ ընտրություններից հետո արված հայտարարությունում դրա փոխարեն նշվում էր, որ համանախագահները ճանաչում են «ԼՂ-ում դե-ֆակտո իշխանությունների առկայության անհրաժեշտությունը՝ փորձելու այս ընթացակարգով ժողովրդավարական ձևով կազմակերպել իրենց հանրային կյանքը»։

Բոլոր երեք հայտարարություններում նշվում է, որ ԼՂ-ն ճանաչված չէ որպես անկախ և սուվերեն երկիր համանախագահ երկրների, կամ այլ երկրի կողմից։

Այս տարվա հայտարարության մեջ ընդգծվում է, որ «համանախագահները չեն ընդունում այս «ընտրությունների» արդյուքնները՝ որպես գործոն, որն ազդում է ԼՂ իրավական կարգավիճակի վրա և շեշտում են, որ արդյունքները որևէ կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակությունների ելքը»։ Այս ձևակերպումը նույնությամբ կրկնվել է 2015թ․ հայտարարության մեջ, մինչ դեռ 2012թ․ հայտարարության մեջ «չեն ընդունում այս «ընտրությունների» արդյունքները՝ որպես գործոն» արտահայտության փոխարեն օգտագործվել է «համանախագահները շեշտում են, որ հուլիսի 19-ի ընթացակարգերը չեն կանխորոշում իրավական կարգավիճակը», մյուս հատվածը նույնությամբ կրկնվում է։

Այսպիսով, ընդհանուր առմամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումն Արցախում ընտրությունների անցկացման նկատմամբ չի փոխվել։ Այս հայտարարությունն ավելի ուշագրավ է դրանում կարգավորման տարրերի և սկզբունքների վրա հղման առկայության համար։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: