ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզի դեպքերից հետո Եվրոպայում աճել է իսլամաֆոբիան

Փարիզում ահաբեկչական հարձակումներից հետո եվրոպական երկրներում կտրուկ ավելացել են բացասական տրամադրությունները մահմեդականների ու փախստականների նկատմամբ:

Սկզբում փախստականներին ավելի շատ խղճմտանքով ու կարեկցանքով էին վերաբերվում, շատ դեպքերում պատրաստ էին օգնել̦ սակայն Փարիզի ողբերգական իրադարձություններից հետո տրամադրությունները փոխվել են և գլուխ է բարձրացրել իսլամաֆոբիան: Ֆրանսիայում որոշ վայրերում սկսել են պատերին կոպիտ հայհոյախառն գրություններ հայտնվել մահմեդականների վերաբերյալ Մեծ Բրիտանիայում հարձակումներ են տեղի ունեցել հիջաբով կանանց վրա̦ իսկ Գերմանիայում անգամ փախստականների ճամբարներ են այրվել:

Ըստ իսլամաֆոբիայի հարցերով աշխատանքային խմբի տվյալների՝ Փարիզի դեպքերից ընդամենը մեկ շաբաթ անց կրոնական ատելության հողի վրա ավելի քան 120 հարձակումներ են տեղի ունեցել: Հիմնականում հարձակման են ենթարկվում 14-45 տարեկան աղջիկներն ու կանայք, ովքեր հիջաբ են հագնում̦ իսկ այդ հարձակումներն իրականացնում են հիմնականում 15-35 տարեկան տեղացի տղամարդիկ՝ այն էլ հասարակական վայրերում:

Ինչ վերաբերում է գրություններին և փողոցներում հնչող վիրավորական արտահայտություններին, ապա դրանցից ամենատարածվածներն են «ահաբեկիչներ»̦ «մարդասպաններ»̦ «պայթեցնողներ» և այլ արտահայտությունները:

Սակայն բազմաթիվ քաղաքական գործիչներ ամեն կերպ փորձում են բացատրել ժողովրդին, որ «Իսլամական պետության» ահաբեկիչների և Մերձավոր Արևելքից Եվրոպա ժամանող փախստականների միջև իրականում ոչ մի կապ չկա, որ ամենից հաճախ հենց փախստականներն են դառնում այդ նույն ահաբեկիչների զոհերը:

««Իսլամական պետությունն» իսլամի հետ կապ չունի: Դա իրականում բարբարոսական պետություն է և մենք դատապարտում ենք նրանց»̦ - հայտնում են շարքային մահմեդականները Եվրոպայի փողոցներում:

«Մենք ահաբեկիչներ չենք», «Նրանք իրավունք չունեն գործել մեր անունից»̦ - վրդովվում են նրանք՝ մեջբերելով քառյակներ Ղուրանից, որը դատապարտում է առաջին հերթին հենց սպանությունը:

Փարիզում, որը դեռ չի ապաքինվել վերջին հարվածից, մահմեդականներն օրերս նույնիսկ հատուկ ֆլեշմոբ էին կազմակերպել՝ առաջարկելով գրկել անցորդներին՝ «Իսլամը խաղաղության կրոն է» խոսքերն արտասանելով:

Ինչևէ̦ որպեսզի իսլամաֆոբիան Եվրոպայում նվազի և տեղացիներն այդքան ագրեսիվ չվերաբերվեն նորեկներին̦ առաջարկվում է, որ կառավարությունները կոնկրետ քայլեր ձեռնարկեն պաշտոնապես ճանաչելու իսլամաֆոբիան՝ որպես մարդու իրավունքների հիմնարար խախտում և սոցիալական համախմբվածության սպառնալիք: Անհրաժեշտ է համարվում  շարունակաբար վերահսկել իսլամաֆոբիայի ակտերն ու ճանաչել մահմեդական կանանց՝ համալսարաններում և աշխատատեղերում գլխաշոր կրելու իրավունքը:

Եվրոպան այսօր կանգնած է լուրջ ճգնաժամի եզրին, երբ արդեն շատերի կողմից ժողովրդավարության հումանիստական սկզբունքները հակադրության մեջ են դիտարկվում ազգային անվտանգության խնդիրների հետ: Հենց դրանով էլ պայմանավորված է վերջին շրջանում ողջ Եվրոպայում աջակողմյան տարբեր շարժումների ձևավորումն ու ակտիվացումը, հակամիգրացիոն կուսակցությունների առաջխաղացումն ու հաղթանակը ԵՄ տարբեր անդամ-երկրներում̦ ինչն էլ նոր մարտահրավեր է ժողովրդավար Եվրոպայի համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: