ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լռության օր Արցախում

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լռության օր է: Մայիսի 3-ին տեղի կունենան 5 տարին մեկ ընտրվող ԼՂՀ օրենսդիր մարմնի 6-րդ ընտրությունները:  

Նշենք, որ ԼՂՀ խորհրդարանը կազմված է 33 պատգամավորից: Ընտրության ընթացքում 33 պատգամավորից 22-ը կընտրվեն համամասնական, իսկ 11-ը մեծամասնական ընթացակարգով:

Ավելի վաղ, 2014թ. հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Այդ փոփոխությունների համաձայն` փոխվեց մանդատների հարաբերակցությունը 22 համամասնական, 11 մեծամասնական մանդատի` նախկին 17 և 16-ի փոխարեն:

Նախընտրական արշավը մեկնարկել է մարտի 30-ին: Ընտրարշավին մասնակցել են Արցախի 7 կուսակցություն: «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ բացառիկ հարցազրույցներում կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են Արցախի նախընտրական գործընթացների վերաբերյալ իրենց գնահատականները և ղարաբաղյան հակամարտության հիմնահարցի լուծման իրենց տեսլականը.

Արցախում բավականին բարձրացել է հասարակական–քաղաքական գիտակցության մակարդակը. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»;

Այս ընտրություններում ներկայացրել ենք «չափելի» նախընտրական ծրագիր. «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն;

ԱԺ-ն ամեն քայլ պետք է անի ԼՂՀ-ին բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ. «Շարժում-88»;

Եթե ԵՄ-ն ուզում է այստեղ խաղաղություն հաստատել, ավելի լավ է՝ իր հովանու տակ վերցնի ԼՂՀ տարածքը. ԼՂՀ ԿոմԿուս;

Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի լիիրավ կողմ. Դաշնակցություն; Վահրամ Պողոսյան.

Մայիսի 3-ին կամրագրենք հերթական քայլը ժողովրդավարության զարգացման ճանապարհին;

Հայկ Խանումյան. Արցախի այս ընտրությունները բավական մրցակցային են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: